«Գուցե Մխիթարյանը չի ցանկանում խաղալ». Շեյդաև
282
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 01:55
![]() Ադրբեջանի ազգային հավաքականի և ռուսական «Կռիլյա Սովետով»-ի հարձակվող Ռամիլ Շեյդաևն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։ «Ինձ համար տարբերություն չկա՝ նա գալիս է Բաքու, թե ոչ։ Դա իր անձնական խնդիրն է։ Գուցե Մխիթարյանը պարզապես չի ցանկանում խաղալ։ Երկրպագուները, կարծում եմ, ոչինչ չեն կորցնի նրա բացակայությունից։ Բազմիցս խոսել եմ «Արսենալ»-ին երկրպագելու մասին։ Կարծում եմ՝ նրանք կհաղթեն»,- նշել է Շեյդաևը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
