Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Ինտրիգը պահպանվեց․ Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա մայիսի 30-ին

210
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 21:20
Ինտրիգը պահպանվեց․ Հայաստանի չեմպիոնը հայտնի կդառնա մայիսի 30-ին

Մայիսի 24-ին, 25-ին և 26-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները։ Երևանի «Փյունիկ»-ը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին։ Գոլերի հեղինակներ դարձան Կառլեն Մկրտչյանը, 33, Արթուր Միրանյանը, 39 («Փյունիկ»), Զավեն Բադոյանը, 43 («Արարատ»)։ Այսպիսով «Փյունիկ»-ը պետք է սպասի «Արարատ-Արմենիա»-ի հանդիպմանը՝ չեմպիոնության հարցը պարզելու։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Արարատ-Արմենիա»-ն 2։0 հաշվով հաղթեց «Արցախ ՖԱ»-ին, իսկ «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բանանց»-ի հետ։

Գոլերը՝ Էդգար Մանուչարյան, 39 («Ալաշկերտ»), Վարդան Պողոսյան, 90+2 («Բանանց»)։

«Գանձասար-Կապան»-ը, իր հերթին, ոչ-ոքի 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Լոռի ՖԱ»-ի հետ։ Գոլերը՝ Գևորգ Օհանյան, 79 («Գանձասար-Կապան»), Ջոնել Դեսիրե, 42 («Լոռի ՖԱ»)։

Հայաստանի առաջնության 36-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 30-ին և կմեկնարկեն ժամը 17։00-ին։

Մրցաշարային աղյուսակը՝ 35-րդ տուրից հետո

1. «Փյունիկ»՝ 60 միավոր
2. «Արարատ-Արմենիա»՝ 58 միավոր
3. «Բանանց»՝ 52 միավոր
4. «Ալաշկերտ»՝ 51 միավոր
5. «Լոռի ՖԱ»՝ 41 միավոր
6. «Շիրակ»՝ 36 միավոր
7. «Գանձասար-Կապան»՝ 35 միավոր
8. «Արցախ ՖԱ»՝ 25 միավոր
9. «Արարատ»՝ 22 միավոր