Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սելթիկ»-ը եվրոպական ֆուտբոլի ռեկորդ է սահմանել

493
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 16:15
«Սելթիկ»-ը եվրոպական ֆուտբոլի ռեկորդ է սահմանել

Շոտլանդական «Սելթիկ»-ը, նվաճելով Շոտլանդիայի Գավաթը, նոր ռեկորդ է սահմանել։ Մինչ այս «Սելթիկ»-ն արդեն հռչակվել է Շոտլանդիայի չեմպիոն և նվաճել է Շոտլանդիայի լիգայի գավաթը։

Այսպիսով, ակումբը երրորդ մրցաշրջանն անընդմեջ տնային թրեբլ է ձևակերպում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մինչ այս եվրոպական ֆուտբոլում նման ցուցանիշ չի գրանցվել։