Հայ վոլեյբոլիստները 48 միավոր են վաստակել Լոնդոնում
364
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 15:05
![]() Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Լոնդոնում ընթացող Միջմայրցամաքային գավաթի առաջնության Բ ենթախմբում, որտեղ հանդես են գալիս Անգլիայի, Շվեյցարիայի և Բուլղարիայի հավաքականները: Բուլղարիայի հավաքականը չէր ժամանել առաջնությանը: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումները անցկացրեց Անգլիայի հավաքականի հետ և պարտվեց երկու հանդիպումներում՝ 0:2 հաշվով։ Նույն հաշվով մեր տղաները պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին: Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց երրորդ տեղը և վաստակեց օլիմպիական խաղերի պայքարի համար 48 վարկանշային միավոր: Հավաքականը շարունակելու է իր մրցելույթները 2019-2020 թվականների օլիմպիական վարկանշային մրցաշարերում՝ Տոկիո-2020-ի ուղեգիր ձեռք բերելու համար: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
