Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

352
Կիրակի, 26 մայիսի, 2019 թ., 02:45
«Արսենալ»-ն արդեն Բաքվում է

Լոնդոնի «Արսենալ»-ը ժամանեց Բաքու, որտեղ մասնակցելու է Եվրոպա լիգայի եզրափակչին։ Ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում՝ մայիսի 29-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: