ՀՖֆ գործկոմը կքննարկի ԲԿՄԱ ստեղծելու ուղիները
![]() Մայիսի 25-ին Արմավիրում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Օրակարգում էին Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը: Գործկոմը որոշեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը: ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկեցին Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ առաջարկն արժանացավ Գործկոմի անդամների հավանությանը և որոշում ընդունվեց՝ առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին: ՀՖՖ Գործադիր մարմինը որոշեց անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին: Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ նոր հաստիքացուցակը և Ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի): |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
