Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Դատական համակարգի բազմաթիվ ծառայողներ ստիպված են լինելու լքել այդ կառույցը». Գևորգ Դավթյան

974
Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ., 11:20
«Դատական համակարգի բազմաթիվ ծառայողներ ստիպված են լինելու լքել այդ կառույցը». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում եք՝ մի քանի տարի առաջ, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս, թե մարդիկ դատարաններում ինչպե՞ս իրենց ցանկալի արդյունքին կհասնեին, հարցվածների գրեթե 95 տոկոս և ավելին հստակ նշում էին՝ կաշառքով կամ ԽԾԲ–ով, այսինքն՝ հայտնում էին իրենց իսկ կողմից հնարավոր հանցագործության կատարման մասին։ Սակայն, կարծում եմ՝ հիմա մեր հասարակությունն արդեն իսկ գիտակցել է, որ այդ կերպ իրենք իսկ հայտնվելու են ծուղակում, ինչը փաստում է այսօրվա իրողությունը։ Այդ է պատճառը, որ դատական համակարգի բազմաթիվ ծառայողներ ստիպված են լինելու լքել այդ կառույցը, քանզի չեն ունենա այլընտրանքային ապօրինի միջոցներ հարստանալու, ինչպես նաև դժվար ունենան անհրաժեշտ գիտելիքներ արդարացի դատական ակտեր կայացնելու համար։ Հա, ի միջիայլոց, կարծում եմ՝ սա վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում փաստաբանությանը»: