ՀՖՖ-ն ծառայողական քննություն է անցկացնում
![]() Մայիսի 23-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: «Բանանց»-ի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն «Գանձասար-Կապան»-ի հետ խաղում մրցավարին հայհոյելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն որակազրկվել է 5 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբն էլ տուգանվել է 250000 ՀՀ դրամ: «Լոռի»-«Փյունիկ» խաղի ժամանակ երևանյան թիմի թարգմանիչ Ռոբերտ Արզումանյանի հեռացման (մրցավարի որոշման հետ բուռն անհամաձայնություն ցուցաբերելու) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ «Փյունիկ»-ը տուգանվել է 30000 ՀՀ դրամ: Նույն խաղի ընթացքում խաղավարտից հետո կարգ ու կանուն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն՝ «Լոռի» ՖԱ-ն տուգանվել է 150000 ՀՀ դրամ, իսկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
