«ԱԻԲԱ-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»․ Բախ
![]() Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է բռնցքամարտը Տոկիո-2020 օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու որոշումը: «Այս որոշումն ընդունվեց մարզիկների և բռնցքամարտ մարզաձևի շահերից ելնելով: Մենք ցանկանում ենք, որ բոլոր բռնցքամարտիկներն իրականացնեն իրենց երազանքը և մասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին, իսկ ահա ԱԻԲԱ-ի հարցով վերջնական որոշում կլինի հետաքննությունից հետո: Միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք այդ պատժամիջոցները չեղարկելու ուղի, սակայն ԱԻԲԱ-ում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- նշել է Թոմաս Բախը: Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կասեցրել է ԱԻԲԱ-ի անդամակցությունը և զրկել կազմակերպությանը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից։ Այն կկազմակերպի ՄՕԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային խումբը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
