Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական
Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.
Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Գևորգ Ղազարյան, առանց ակումբի Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա) Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան) Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա) Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ) Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00