«Եթե այսօր անց են կացվել ծածուկ ընտրություններ, դրանք համարում եմ անօրինական»․ Գաբրիել Ղազարյան
![]() Այսօր ԵԿՄ շենքում տեղի է ունեցել Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի համաժողովը և նոր ղեկավար կազմի ընտրությունները։ Ֆեդերացիայի մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ ղեկավար կազմում լինեն ոչ թե ԵԿՄ-ականներ, այլ սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: ԵԿՄ շենքից բողոքի ակցիայի մասնակիցները հասել են Կառավորության շենքի մոտ, որտեղ նրանց հետ է հանդիպել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը։ Նա բողոքող կողմին հավաստիացրել է, որ ամեն ինչ կլուծվի օրինական ճանապարհով։ «Անցած տարվա վերջից փորձել ենք օրինական կարգով լուծել այս խնդիրները, որովհետև ֆեդերացիայի նախագահության ժամկետն ավարտվել էր։ Մենք հավաքել ենք բոլոր կողմերը և հորդորել՝ անցկացնել ընտրություններ։ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, այդ պատճառով չենք կարող պետական միջամտություն ունենալ։ Մեզ համար ամենակարևորն արդար ընտրություններ անցկացնելն է։ Բայց եթե այսօր կայացել են ընտրություններ, ապա դրանք որակում եմ ծածուկ ընտրություններ՝ օրինականությունից դուրս։ Այստեղ մարզիչ-մանկավարժներ են հավաքված, ովքեր պարտավոր էին իմանալ։ Բացի այդ, նախարարությունից ներկայացուցիչներ պետք է լինեին։ Հայտարարում եմ՝ եթե այսօր անց են կացվել ծածուկ ընտրություններ, դրանք համարում եմ անօրինական։ Որպես պետական օղակ պարտավոր եմ միջամտել այս հարցին։ Ես կդիմեմ արդարադատության նախարարին և միասին կլուծենք օրինականության հարցը»,- նշել է նախարարը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
