Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին
Աննա Հակոբյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական մեդիա ֆորումին, որի շրջանակներում էլ պատասխանել է ԼՂ հակամարտությանն առնչվող ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին: Լրագրողը հարցրել է, թե ինչպես է վարչապետն իր որդուն ծառայության ուղարկել Արցախ, այն դեպքում, երբ այն միջազգայնորեն չի ճանաչվել որպես Հայաստանի տարածք: Ադրբեջանցին ցանկացել է շարունակել, բայց նրան հատկացված ժամանակն սպառվել է ու խոսափողն անջատել են: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, ուղերձս հղում եմ որպես կին և մայր: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, այդ պատճառով էլ մեր որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի բանակում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ կողմերը պետք է մտածեն պատերազմը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին: Հակոբյանը նաև հիշեցրել է, որ 2016թ. հենց ադրբեջանցիներն են սանձազերծել ապրիլյան պատերազմը, որի հետևանքով երկու կողմերից էլ հարյուրավոր երիտասարդներ են զոհվել: Ընդգծելով Իլհամ Ալիևի թշնամական ուղերձներն ու ելույթները՝ վարչապետի կինը նշել է, որ պետք է հրաժարվել ատելությունից: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24