«Գիտենք՝ ինչպես կարելի է միասնաբար հաղթել»․ Գունար Հալլե
![]() Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի մասնակից Նորվեգիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Գունար Հալլեն հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը։ Նորվեգիայի ընտրանին բավական հետաքրքիր ճանապարհ է անցել։ Որակավորման 2-րդ փուլում Գունար Հալլեի սաներն իրենցից հետ են թողել մեծանուն հավաքականների՝ Գերմանիային, Խորվաթիային, Հունգարիային։ Նորվեգացիները չեն պատրաստվում հրաժարվել հետագա հավակնություններից՝ առավել ևս, որ եզրափակիչ փուլում խաղալու փորձ ունեն։ - Որակավորման էլիտ փուլում ընդգրկվել էիք Գերմանիայի ընտրանու հետ։ Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այսպիսի դժվար արգելք։ - Խաղի լավ ծրագիր և ճիշտ վերաբերմունք ունեինք։ Գիտենք մեր ուժեղ կողմերը և թե ինչպես կարելի է միասնաբար հաղթել։ Բնականաբար, գիտեինք նաև, թե ինչպես է խաղում և ինչպիսի ուժեղ կողմեր ունի Գերմանիան։ Լավ նախապատրաստվեցինք։ Բոլորը հավատում էին, որ ամբողջ ճանապարհը կարող ենք անցնել որպես ուժեղ կոլեկտիվ։ - Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը, նույն թվում՝ Նորվեգիան, երբևէ չեն հաղթել առաջնությունում։ Այս անգամ ինչպիսի՞ սպասելիքներ ունեք։ - Գիտենք, որ եզրափակիչ փուլում մեծ մրցակցություն կա։ Ուրախ ենք, որ 2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլում ենք խաղալու։ Կարծում ենք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և որակյալ հանդիպումներ անցկացնել նաև եզրափակիչ փուլում։ - Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր են չեմպիոնի կոչման հավակնորդները։ - Շատ դժվար է ասել, թե թիմերից որևիցե մեկը չեմպիոնի կոչման ակնհայտ հավակնորդ է։ Լավ խաղալու համար բոլոր թիմերն էլ ունեն որակական բավական հատկանիշներ։ Շատ լավ խաղեր են սպասվում։ - Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի, մշակույթի և պատմության մասին։ - Գիտենք, որ հայկական ֆուտբոլը զարգանում է, արտերկրում հայ լավ ֆուտբոլիստներ կան՝ ի դեմս ամենահայտնի Հենրիխ Մխիթարյանի։ Շատ ենք սպասում՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հին մեծ պատմությանը Հայաստանում և մասնավորապես՝ Երևանում։ Վստահ եմ՝ ֆանտաստիկ մրցաշար է լինելու, հաջողություն եմ մաղթում։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
