Հայ բազկամարտիկները 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալով են վերադառնում Եվրոպայի առաջնությունից
![]() Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտվել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որից Հայաստանի հավաքականը վերադառնում է 16 մեդալով՝ 6 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե: Հայաստանի հավաքականի կազմում մեծահասակների ձախ ձեռքի մրցապայքարում ոսկե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը և գերծանր քաշային Դավիթ Մադոյանը: 20 ամյա Դավիթ Դադիկյանը մինչև 21 տարեկանների 90-ից բարձր քաշային մարզիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել և՛ աջ, և՛ ձախ ձեռքով: Դավիթն ուժերը փորձել է նաև մեծահասակների պայքարում և նվաճել 2 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներ 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը և 85 քաշային Սարիբեկ Խաչատրյանը: Հաշմանդամ մարզիկների պայքարում արծաթե մեդալ է նվաճել Սերոբ Աբրահամյանը։ Պատանիների պայքարում արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Ազիզյանը և Արսեն Խաչատրյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել նաև Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Դադիկյանը, Հովհաննես Ծառուկյանը և Վլադիմիր Մնացականյանը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
