Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սաակաշվիլին Զելենսկուն խնդրել է վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը

807
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 15:50
Սաակաշվիլին Զելենսկուն խնդրել է վերադարձնել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը

Օդեսայի նախկին քաղաքապետ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահին խնդրել է իրեն վերադարձնել ուկրաինական քաղաքացիությունը: Այս մասին «Интерфакс-Украина»-ին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Իր նամակում Վրաստանի նախկին նախագահը նշում է, որ նոր կառավարությունից չի անկնկալում պաշտոն կամ լիազորություններ, սակայն ապավինում է իր իրավունքների պաշտպանությանն ու արդարադատության վերականգնմանը: Սաակաշվիլին հավելել է, որ Զելենսկին կարող է սահմանապահներին հանձնարարել, որ իրեն թույլ տան մուտք գործել Ուկրաինայի տարածք, որպեսզի իր իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորություն ունենա:

Մայիսի 21-ին, Սաակաշվիլին առաջին անգամ արձագանքել է Ուկրաինա վերադառնալու նոր նախագահի կողմից իրեն արված կոչին: Միևնույն ժամանակ, նա դժգոհել է, որ դատարաններն արհեստականորեն ձգձգում են իր գործի վերաբերյալ որոշումը, և իշխանությունները «խայտաբղետ» խաղ են խաղում իր հետ: