Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղարը հերքել է ՀԲՖ-ի հայտարարությունը
![]() ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարությունը։ «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է տարածել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ մայիսի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը բռնցքամարտի մարզիչների հետ չի հանդիպել և, բնականաբար, նրանց հետ Եվրոպական խաղերին բռնցքամարտիկների մասնակցության ֆինանսավորման հետ կապված հարցեր չի քննարկել: Ավելին՝ պետական միջոցների օրինական և արդյունավետ տնօրինման և դրանց օգտագործման հաշվետվությունների վերաբերյալ հարցերը դուրս են մարզիչների հետ քննարկվող հարցերի շրջանակներից: Տեղեկացնեմ, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի և բռնցքամարտի մարզիչների հանդիպմանը մասնակցել է բռնցքամարտի պետմարզիչը, որը իր լիազորությունների շրջանակներում քննարկել է Եվրոպական խաղերին մարզիկերի նախապատրաստվելու ուսումնամարզական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցերը: Ի՞նչ նպատակով է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարածում այս ապատեղեկատվությունը և ինչու՞ է իր հիմնական գործունեությունը՝ մարզիկների համար բնականոն ուսումնամարզական գործընթացի ապահովումը թողած զբաղվում բանսարկություններով: Սրանք հռետորական հարցեր չեն, և ես ակնկալում եմ դրանց պատասխանները»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
