ՀՖՖ նախագահ Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին
![]() ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարց ուղղեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին՝ «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի վերաբերյալ։ ««Հրազդան» մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում և փաստ չէ, որ դրանից հետո մարզադաշտը կընդունեն։ Որովհետև ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաների ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի․․․ ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին։ Եթե ֆինանսական հնարավորություն ունենանք, կվերանորոգենք մարզադաշտը և կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար, ինչի պահանջարկը շատ մեծ է։ Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են»,- պատասխանեց Վանեցյանը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
