«Չեմ կարծում, որ հիմա դրա վրա արժե ժամանակ ու ռեսուրս ծախսել». Արմեն Մինասյան
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեմ կարծում, որ էդ հանրային տարածքների անվանումն ու անվանման փոփոխությունը մեր օրակարգի կարևորագույն, նույնիսկ՝ կարևոր հարցերից է։ Ու չեմ կարծում, որ հիմա դրա վրա արժե ժամանակ ու ռեսուրս ծախսել։ Բայց չեմ կարողանում ժպիտս թաքցնել, երբ կարդում եմ լուրջ մարդկանց, ովքեր ծանր փաստարկներ են ներկայացնում թեիզմի ու աթեիզմի, 5-րդ ու 21-րդ դարերի, Լուսավորչի՝ կրոնական, Մաշտոցի ու Խորենացու՝ ազգային լինելու շուրջ։ Ընդամենն ուզում եմ ասել, որ էրեխեք, ցանկացած փողոցի անվանափոխություն իրա հետ բերում ա հսկայական ծավալի գործ. էդ փողոցում գրանցված բոլոր հասցեներն ու բնակիչները՝ իրենց վկայականներով ու անձնագրերով, գազի, լույսի, ջրի պայմանագրերով, տարբեր ռեգիստրների ու կադաստրի բազաներով և այլն, պետք ա փոփոխվեն։ Դա ծախս ա, ռեսուրս։ Լուսավորչի փողոցում համարյա մարդ չի ապրում, էդ փոփոխությունը կարելի էր անել։ Մաշտոցն ու Խորենացին, որ մի հատ սուրբ ավելացնեին, մինչև դարի վերջ բազաներ պետք ա թարմացվեր։ Էս ա խնդիրը։ Թե չէ, թեմա եք գտել, ու բաժանարար գծեր եք քաշում, որ ինչ անեք։ Պարզ լուծում ասեմ. փողոցների անունները հանգիստ թողեք, մի հատ էդ նորակառույց թաղամասերից մեկում տարբեր սրբերի անուններով փողոցներ անվանակոչեք։ Իսկ մյուս ճամբարին էլ ասեմ, որ աթեիզմով Հայաստանը դեռ շատ երկրներից հետ ա, բայց էդ պրոգրեսիվ երկրներում ևʹ փողոցները, ևʹ դպրոցները, ևʹ կլինիկաները շատ հաճույքով անվանում են սրբերի անուններով։ Դրանից իրենց առաջադիմությունը չի նվազում»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18