Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ ՍԴ-ն հայտարարություն է տարածել

813
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 11:15
Քոչարյանի և մյուսների գործի վերաբերյալ ՍԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ի պատասխան մի շարք հարցումների՝ ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019-ի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019-ի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»: