Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Պահանջում ենք դարձնել Սուրբ Երևան». համացանցը ծաղրում է Լուսավորչի փողոցի «սրբադասումը»

361
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 00:00
«Պահանջում ենք դարձնել Սուրբ Երևան». համացանցը ծաղրում է Լուսավորչի փողոցի «սրբադասումը»

Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի առաջարկով մայիսի 22-ին վերանվանվեց Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ դառնալով Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց: Ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրի իսկական արշավ են սկսել այս երևույթի դեմ՝ քաղաքապետարանին մեղադրելով կարևոր գործերի փոխարեն անկարևոր բաներով զբաղվելու համար: Առավել սրամիտներն էլ «գուշակում են», որ առաջիկայում ավագանու անդամը հանդես է գալու Սուրբ Թեհմինայի փողոց անվանափոխելու առաջարկով:

Ավելի վաղ MAMUL.am-ը հարցում էր արել, որի արդյունքները ցույց էին տվել, որ օգտատերերի 63%-ը դեմ է փողոցների «սրբադասմանը»: