Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանը կոնկրետ նշում է ՀՀ-ն՝ որպես զորվարժությունների թիրախ». Կարեն Հովհաննիսյան

212
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 22:05
«Ադրբեջանը կոնկրետ նշում է ՀՀ-ն՝ որպես զորվարժությունների թիրախ». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը, երրորդ օրն է, անկցակցնում է լայնածավալ զորավարժություններ, որոնք հնարավորինս նույնականացված են պատերազմական իրավիճակի հետ:
Որպեսզի ավելի տպավորիչ լինի, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջապահ դիրքեր, ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը, տվել հանձնարականներ: Նա հանձնարարել է Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում տալ ոչ համարժեք հակահարված ՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակները:
Որպես կանոն զորավարժությունների ժամանակ օգտագործվում է «պայմանական հակառակորդ» տերմինը, սակայն Ադրբեջանը կոնկրետ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության անունը, որպես զորվարժությունների թիրախ»: