«Լոռի»-ն հայտարարություն է տարածել
![]()
«Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից «Լոռի» - «Փյունիկ» հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ «Լոռի»-ն «Փյունիկ»-ի դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։ Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք. 1. «Լոռի» Ֆուտբոլային ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ «Փյունիկ»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։ 2. «Լոռի» ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։ 3. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց «Լոռի»-ն է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն «Փյունիկ»-ի հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։ 4. Միևնույն ժամանակ «Փյունիկ» ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում «Լոռի» ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին: 5. «Լոռի»-ն երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո «Փյունիկ»-ը կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
