Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մերժվել է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը

210
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 18:40
Մերժվել է արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 22-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ խորհուրդը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
10 դեմ և 5 կողմ ձայների հարաբերակցությամբ՝ Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը: