«Իրավական ի՞նչ հիմքեր կան նման գործելակարգի». Սուրեն Սահակյան
![]() «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքացիները շատ հաճախ ավտոմեքենաներ են գնում ԱՄՆ տեղակայված ավտոաճուրդներից։ Մեքենան գալիս ա Հայաստան, ըստ դրա ինվոյսային արժեքի, տեղի ա ունենում մաքսազերծում։ Աճուրդներ կազմակերպող ընկերությունները միջնորդներ են հանդիսանում վաճառողի և գնորդի, այս դեպքում՝ ՀՀ քաղաքացու միջև։ Այդ ընկերությունները նշված ծառայության համար որոշակի վճար են գանձում, եկամուտ ստանում ու դրանից հարկեր մուծում ԱՄՆ-ում։ Սույն թվականի մայիսի 1-ից ՊԵԿ-ը մի գործելակարգ ա որդեգրել, որ ինվոյսային արժեքի մեջ ա ներառում նաև այդ միջնորդավճարը։ Գուցե ՊԵԿ-ը կարծում ա, որ մենք ամեն մեքենայի հետ նաև ԱՄՆ-ում իրականացված, վերջացած, հարկված ծառայությո՞ւն ենք ներմուծում։ Ի դեպ, այդ ծառայությունն արդեն մի անգամ հարկվում ա, մի անգամ էլ ստեղ ենք ներմուծողներից «քերում»։ Հիմա ուզում եմ հարցնել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան նման գործելակարգի, ինչո՞վ ա այն հիմնավորված ընդհանրապես, բացի բյուջե լցնելու մոլուցքը»։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
