Էմերին խոսել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին
![]() Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին: «Վատ նորություն է, բայց ոչինչ չենք կարող անել: Սա շատ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք այն: Ես նրանց խնդիրները չեմ հասկանում, բայց պետք է հարգեմ այդ որոշումը: Այսօր առավոտյան խոսել եմ Մխիթարյանի հետ. դա անձնական որոշում է: Ես հարգում եմ Հենրիխին: Նա ցանկանում է խաղալ՝ օգնելով թիմին, բայց նրանք խոսեցին ընտանիքի հետ ու որոշեցին չգալ: Հասկանում եմ, որ սա շատ անձնական որոշում է իր ընտանիքի համար՝ մտածելով նաև իր երկրի մասին: Չեմ կարող նրան համոզել գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ նրան: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա մեզ հետ լիներ խաղին, բայց ոչինչ իմ ձեռքերում չէ: Ամեն դեպքում, ես հարգում եմ Հենրիխի որոշումը»,- նշել է Էմերին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
