ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ հայտարարություն է տարածել
406
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 19:55
![]() ՈՒԵՖԱ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ։ «ՈՒԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալ»-ի հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում Մխիթարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ: Այդ երաշխիքների շնորհիվ՝ մենք կարող էինք ապահովել նրա՝ Բաքու անվտանգ ուղևորությունը: Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարության մեջ։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
