«Արսենալ»-ը Մխիթարյանի շուրջ հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի ազգային հավականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպմանը մասնակցելու։ Այս մասին հայտնել է անձամբ Մխիթարյանը և ակումբի պաշտոնական կայքը։ «Հիիասթափված ենք հայտարարել, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու՝ «Չելսի»-ի դեմ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու։ Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի մի մասը: Քննարկելով նրա և նրա ընտանիքի հետ այդ հարցը՝ եկանք այն եզրակացությանը, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու: Մենք նամակ ենք գրել ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով մեր խորն անհանգստություն այս թեմայի շուրջ։ Մխիթարյանն առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար, այդ պատճառով սա մեզ համար մեծ կորուստ է: Հիասթափված ենք, որ նման ֆուտբոլիստն այսպիսի հանգամանքների պատճառով բաց է թողնելու կարևորագույն հանդիպում՝ եզրափակիչ, որը խաղացողի կարիերայում շատ հազվադեպ է լինում։ Մխիթարյանը կշարունակի մաս լինել մեր թիմի կազմակերպչական աշխատանքներին՝ մինչ թիմի՝ Բաքու մեկնելը»,- նշված է հայտարարության մեջ: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
