Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Էդգար Ստեփանյանը կմասնակցի 3 մրցաշարի

231
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 15:05
Էդգար Ստեփանյանը կմասնակցի 3 մրցաշարի

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանշային Գրան պրիների:

Մայիսի 27-ից 30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի Գրան պրիին, հունիսի 1-ից 3-ը Մոսկվայում անցկացվելիք Գրան պրիին, իսկ հունիսի 5-ից 7-ը Սանկտ Պետերբուրգիի Գրան պրիին։

Ստեփանյանն ուժերը կչափի խմբակային վազք և օմնիում մրցաձևերում: Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձևինը՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: