Հայտնաբերվել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել է սահմանված նորմը (20մգ/կգ-ի փոխարեն 25.419 մգ/կգ), ինչպես նաև արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի (E 536) քանակությունը հավաստող տեղեկությունը: Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքս» ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և օգտահանելու համար, ինչպես նաև՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18