«Մեր երիտասարդական ֆուտբոլը հարուստ է տաղանդներով»․ Ֆեդերիկո Գուիդի
Երևանում կայանալիք մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի մասնակից Իտալիայի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդերիկո Գուիդին հարցազրույց է տվել ՀՖՖ մամուլի քարտուղարությանը։ -Ինչպե՞ս եք գնահատում Մ-19 որակավորման փուլը Իտալիայի հավաքականի համար: Ի՞նչ նպատակով եք ժամանելու Երևան: - Որակավորման 2 փուլում էլ խաղացել են շատ երիտասարդ տղաներ: Ներգրավել էինք 2001թ.-ին ծնված 9 ֆուտբոլիստի: Մուտքը եզրափակիչ փուլ երաշխավորված չէր, բայց նպատակ էր, որին միտվել էինք և հասանք խաղադաշտում: Մրցաշարի ամենաերիտասարդ թիմն ունենք, բայց այս գործոնը չպետք է ծառայի սխալներն արդարացնելուն: Ընդհակառակը, պետք է խթան դառնա առավելագույնս մրցունակ լինելու և առաջնության հերոսը դառնալու համար: -Իտալիայի ազգային հավաքականը չորակավորվեց աշխարհի 2018թ.-ի առաջնության համար: Երկրպագուները ցանկանում են իմանալ, թե երբ դարձյալ կտեսնեն Իտալիային այնքան առանձնահատուկ, որքան 2000-ականներին էր: Ինչպիսի՞ ապագա եք ակնկալում Ձեր սաների համար: - Մեր երիտասարդական ֆուտբոլը հարուստ է տաղանդներով: Վերջին արդյունքները դրա վառ վկայությունն են. նախորդ տարի մեր Մ-17 և Մ-19 հավաքականները դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, Հարավային Կորեայում կայացած աշխարհի Մ-20 առաջնությունում 3-րդն էինք, Գերմանիայի հյուրընկալած Եվրոպայի Մ-19 2016թ.-ի առաջնությունում Իտալիան 2-րդն էր: Կարծում եմ՝ ապագայում կարող ենք քաղել պտուղները, որովհետև մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հավատում է երիտասարդների ներուժին: Այս մասին խոսում է այն հանգամանքը, որ վերջերս Մանչինին հրավիրել էր այնպիսի երիտասարդների, ինչպիսիք են Ձանյոլոն, Կինը, Տոնալին։ Նրանք անցած տարի Ֆինլանդիայի ընդունած Մ-19 առաջնության իտալացի հերոսներն են: -Ձեր թիմի համար որքա՞ն է կարևորվում մրցավայրի մասին տեղեկությունը: Որքանո՞վ եք ճանաչում Հայաստանը: -Երիտասարդների աճի համար պատմությունը և տարբեր մշակույթների հանդեպ հետաքրքրությունը շատ կարևոր են: Խոսքս միայն կոնկրետ ֆուտբոլային աճին չի վերաբերում: Ընդհանուր առմամբ, երիտասարդի բանական և մշակութային զարգացման մասին է: Գնալու ենք Երևան՝ հազարամյակների պատմություն կերտած մայրաքաղաք, որին, միանշանակ, կարևոր է ճանաչել և ավելին իմանալ: Ճամփորդելիս երիտասարդները հաստատուն հնարավորություն են ստանում ճանաչելու ժողովուրդներին և այնպիսի տեղանքների, որոնք տարբերվում են իրենց մշտական այցելությունների վայրերից: Սա նաև մտահորիզոնը ընդլայնելու և երևույթները տարբերակելու հնարավորություն է: |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24