Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Անվտանգության խնդիր կա, պետք չէ գնալ Բաքու»․ Մինասյանը՝ Մխիթարյանի մասին

289
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 14:50
«Անվտանգության խնդիր կա, պետք չէ գնալ Բաքու»․ Մինասյանը՝ Մխիթարյանի մասին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցել-չմասնակցելու հարցը։

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»: