«Որոշել եմ ընդունել «Անդերլեխտ»-ի մարտահրավերը»․ Վենսան Կոմպանի
![]() «Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին այսօր հայտարարել է ակումբից հեռանալու մասին: 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը, ով 11 տարի հանդես է եկել թիմի կազմում կարիերան կշարունակի Բելգիայում։ «Որքան էլ, որ դժվար է, բայց հեռանալու ժամանակն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ։ Որպես ֆուտբոլիստ՝ ես ծնվել ու մեծացել եմ «Անդերլեխտ»-ում: 6 տարեկանից եղել եմ ակումբի հետ, որը 34 անգամ դարձել է չեմպիոն: Վերջերս զանգահարեցի «Անդերլեխտ»: Անսպասելիորեն նրանք ինձ առաջարկեցին խաղացող մարզչի պաշտոնը: Ակումբի սեփականատեր պարոն Կուկը լիարժեք աջակցություն խոստացավ՝ ժամանակ, բյուջե, անձնակազմ, հարմարություններ... ես ոչ տպավորված և ոգևորված էի: Դա ինձ ստիպեց մտածել: Որոշել եմ ընդունել «Անդերլեխտ»-ի մարտահրավերը: Ցանկանում եմ հաջորդ սերունդների հետ կիսվել իմ գիտելիքներով: Բելգիայի սրտում մի փոքր Մանչեսթր կավելացնեմ: Սա հրաժեշտ չէ: Շուտով կհանդիպենք»,- նշել է Կոմպանին։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
