Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի ՖՖԱ-ն ընդառաջել է «Արսենալ»-ի երկրպագուներին

471
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 17:50
Ադրբեջանի ՖՖԱ-ն ընդառաջել է «Արսենալ»-ի երկրպագուներին

Լոնդոնի «Արսենալ»-ն օրերս քննադատել էր ՈՒԵՖԱ-ին՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար՝ նշելով, որ ակումբին ընդամենը 6 հազար տոմս է հատկացվել: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հայտարարել է, որ ակումբներին կտրամադրվի ևս 6 հազար տոմս։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ավելի մեծ թվով երկրպագուներ կարողանան ներկա գտնվել խաղին: Մեր օդանավակայանը ժամում կարող է 10 հազար ուղևոր ընդունել: Մենք շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում ենք այս մրցաշարի կազմակերպմամբ։ Մենք նաև կազմակերպել ենք Լոնդոնից ավելի մատչելի չվերթներ, եթե երկրպագուները չուղևորվեն հենց խաղի օրը։ Նշեմ, որ ԱՖՖԱ-ն ևս 6 հազար տոմս է վաճառքի հանել, որոնք հասանելի են երկու թիմերի այն երկրպագուների համար, ովքեր հայտ էին ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստով»: