ՈՒԵՖԱ-ն՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին
![]() Լոնդոնի «Արսենալ»-ն օրերս քննադատել էր ՈՒԵՖԱ-ին՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար՝ նշելով, որ ակումբին ընդամենը 6 հազար տոմս է հատկացվել: ՈՒԵՖԱ-ն հետևյալ կերպ է արձանագրել այդ քննադատությանը․ «Եվրագավաթային եզրափակիչները կազմակերպելու հայտերն ընդունվում են տվյալ իրադարձությունից երկու տարի առաջ: Սա նշանակում է, որ տանտերերին նշանակելու պահին եզրափակչի անցկացման որոշ հանգամանքներ կարող են դեռևս հայտնի չլինել: Ի տարբերություն Չեմպիոնների լիգայի եզրափակչի, Եվրոպայի լիգայի եզրափակչում հնարավոր չէ կանխատեսել մասնակից թիմերի երկրպագուների թիվը, ովքեր մտադիր կլինեն ներկա գտնվել խաղին: Այնպես որ իմաստ չկա նախապես ամրագրել, թե թիմերի երկրպագուներին որքան տեղ կհատկացվի մարզադաշտում։ Լոնդոնյան երկու թիմերի մասնակցությամբ եզրափակիչն ամենականխատեսելի տարբերակը չէր, երբ ընտրվում էր եզրափակիչն ընդունող մարզադաշտը: Այս հանգամանքը դժվարություններ առաջացրեց կազմակերպչական առումով, բայց նման իրադարձությունների կազմակերպումը նպաստում է տվյալ երկրում ֆուտբոլի մասսայականության աճին։ Այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ ճիշտ չէ որևէ մարզադաշտի բացառումը միայն նրա աշխարհագրական դիրքի պատճառով: Մենք հավատում ենք, որ դուք՝ որպես սպորտի մարդիկ և հարուստ ավանդույթներ ու հստակ մարզական սկզբունքներ ունեցող ակումբի ներկայացուցիչներ՝ կհասկանաք մեզ»,- նշված է հայտարարության մեջ:
|

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
