«Հոգեբանական վատ ապրումներ ունեմ, խորին հիասթափություն եմ զգում»․ Ռոման Հայրապետով
![]() Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ վիզաների ուշացման պատճառով։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Ռոման Հայրապետովը նշեց, որ խորը հիասթափության մեջ է։ «Հայաստանի առաջնությունը պետք է կայանար մարտին, հետաձքվեց և կայացավ ապրիլի 2-ին, դրանից հետո հավաքականի մարզիչ էին ընտրում, մինչև ընտրեցին, ուղարկեցին վիզաների համար անհրաժեշտ փաստաթղթերը, վիզաները չհասցրեցին գալ ու չմասնակցեցինք աշխարհի առաջնությանը։ Պատկերացնո՞ւմ եք ինչ է դա։ Ես 7-8 կգ քաշ եմ գցել, մարզավիճակ եմ հավաքել ու գալիսա գնալու օրը, իմանում եմ, որ չեմ գնում։ Հոգեբանական վատ ապրումներ ունեմ, խորին հիասթափություն եմ զգում։ Իմ չարչարանքը ջուրը գնաց։ Անընդհատ նայում եմ մրցումն ընթացքում է, իսկ ես այնտեղ չեմ։ Հիմա վարկանշով շատ հետ կընկնենք։ Եթե շանս կար, որ լավագույն 32-ի մեջ կլինեինք ու Գրան պրիներին կմասնակցեինք, ապա հիմա այդ շանսը կորցրեցինք»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
