«Շատ ափսոս է այն տանջանքը, որ նպատակին չծառայեց». Սերգեյ Ավանեսով
![]() Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ վիզաների ուշացման պատճառով։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, մի շարք միջազգային մրցաշարերի արծաթե մեդալակիր Սերգեյ Ավանեսովը նշեց, որ շատ հիասթափված է ստեղծված իրավիճակից։ «Շատ հիասթափված եմ։ Շատ ափսոս է այն տանջանքը, որ նպատակին չծառայեց․ չգնացինք աշխարհի առաջնություն։ Ես ԱՄՆ-ում եմ բնակվում, եկել եմ Հայաստան, որ մասնակցեմ աշխարհի առաջնությանը, 6 ամիս պատրաստվել եմ ու մեդալ նվաճելու շանսեր ունեի, ինչն ինձ օլիմպիական խաղերի համար վարկանշային կարևոր միավորներ կտար։ Եթե չեմպիոն դառնայինք, 120 միավոր կտար մեզ։ Իմ դեպքում եթե բրոնզե մեդալ նվաճեի, կկարողանայի մասնակցել Գրան պրիների շարքին, ինչն ինձ միավորներ վաստակելու հնարավորություն կտար։ Շատ բան, կարելի է ասել ամեն ինչ կախված էր այս առաջնությունից։ Ֆեդերացիայում անհաշտ մթնոլորտի պատճառով ամեն ինչ խանգարում է։ Հայաստանի առաջնությունը պետք է կայանար ավելի շուտ, քան կայացավ։ 3 շաբաթ նշված օրից ուշ կայացավ, դրա պատճառով էլ մեր անձնագրերն ուշացան»։ Խոսելով ապագայից՝ Սերգեյը նշեց․ «Հիմա պետք է նախապատրաստվենք Ունիվերսիադային։ Այս պահին մեծ է հիասթափությունս, նույնիսկ չեմ ուզում այլ մրցման մասին լսել։ Էլ չասեմ, որ Հայաստանում տախտակի վրա եմ պարապում, անգամ տատամի չկա, թաեքվոնդոյի մարզադահլիճ չկա»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

