Թայվանը դարձավ Ասիայի առաջին երկիրը, որ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը
![]() Թայվանի խորհրդարանն առաջինն է Ասիայում, որն օրինականացրել է միևնույն սեռն ունեցող անձանց միջև ամուսնությունը: Այս որոշումը խորհրդարանը կայացրել է ուրբաթ օրը՝ քվեարկության միջոցով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դեռ 2017թ. կղզու Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել միևնույն սեռն ունեցող անձանց ամուսնությունն օրինական ճանաչելու վերաբերյալ: Այս հարցով խորհրդարանին 2 տարի էր հատկացվել և պահանջվել էր մինչև մայիսի 24-ն ընդունել փոփոխությունները: Մայրաքաղաք Թայպեում, խորհրդարանի շենքի հարևանությամբ, տեղացող անձրևի տակ միասեռականների իրավունքները պաշտպանող հարյուրավոր աջակիցներ էին հավաքվել՝ սպասելու բեկումնային որոշման կայացմանը: Նրանք գոռգոռոցներով են ընդունել հրապարակված որոշումը: Euronews-ը հայտնում է, որ երկրի բնակչության մեծ մասը դեմ է այս որոշմանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
