Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի Մոսկվայի փուլում

208
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 12:05
Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի Մոսկվայի փուլում

Այսօր Մոսկվայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարերի շարքի Մոսկվայի փուլը: Նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Դանիիլ Դուբովը, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Քշիշտոֆ Դուդան և Վեյ Յին:

Առաջին շրջանում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին: Մայիսի 17-ին և 18-ին մրցակիցները խաղալու են երկու դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով: Թայ-բրեյքը կկայանա մայիսի 19-ին: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16.00-ին: