«Аэрофлот»-ը մեկնաբանել է այրված ինքնաթիռի օդաչուների պատրաստվածությունը
«Շերեմետևո»-ում այրված SSJ-100-ի օդաչուները կանոնավոր կերպով վերապատրաստել են ինքնաթիռը մեխանիկական ռեժիմում վերահսկելու համար: Այս մասին РБК-ին հաղորդել է «Аэрофлот» ընկերությունը: Ընկերության ներկայացուցչի հաղորդմամբ, մինչև 2018թ. «Аэрофлот»-ի թռիչքներն իրագործվել են «միայն մեխանիկական ռեժիմով», բայց հսկիչ համակարգով աշխատող համակարգիչներով: Superjet-ը միայն նախորդ տարի է ստացել ավտոմատ վայրէջք կատարելու թույլատվությունը. «Սակայն, նույնիսկ այդ թույլատվությունը ստանալուց հետո, վայրէջքների ճնշող մեծամասնությունը դեռ իրագործվում էր մեխանիկական ռեժիմով: Այսպիսով, SSJ 100-ի օդաչուների մեխանիկական ռեժիմում գործելու փորձարարությունը կասկածի տակ դնող ենթադրությունը ճշմարիտ չէ»: Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ինքնաթիռը թռիչքից 28 րոպե անց հետ է վերադարձել ու վթարային վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Արդյունքում 41 մարդ է մահացել: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18