Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Մխիթարյանը չի մեկնի Բաքու․ «The Times»

181
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 00:30
Մխիթարյանը չի մեկնի Բաքու․ «The Times»

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին, հայտնում է հեղինակավոր «The Times» պարբերականը։

Այսօր լոնդոնյան ակումբը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանում անցկացնելու որոշումից։ Այդ հայտարարությունը հենց պարբերականին թույլ է տալիս մտածել, որ ակումբը, անվտանգության նկատառումներից ելնելով, Մխիթարյանին չի տանի Բաքու:

Պարբերականը հիշեցնում է նաև, որ Մխիթարյանը նախկինում էլ չի մեկնել Ադրբեջան՝ եվրագավաթային հանդիպումներին մասնակցելու: