«Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար». Հ. Կարապետյան
![]() Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր՝ մանկապարտեզների ավարտական խմբեր հաճախող երեխաների ու ծնողների համար Քաղաքապետի որոշմամբ, Երևանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս ամիսներին որոշակի բարդություն էր ստեղծում աշխատող ծնողների համար: Հիմա փաստացի ազատվում ենք այդ խնդրից: Ընդ որում, ավարտող երեխաների խմբերի դաստիարակները եւ օգնականները կարող են օգտվել իրենց ամենամյա արձակուրդից, քանի որ նշված ժամանակահատվածում քաղաքապետարանը այս խմբերում փոխարինող աշխատակիցների համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ է նախատեսել»։ |

««Մաշան և արջը» մուլտֆիլմն իր բարությամբ գրավել է ամբողջ աշխարհը». Պեսկով
42921.08.2026, 14:34
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳՆ (տեսանյութ)
14719.08.2026, 22:36
5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր
17618.08.2026, 20:12
«Գաջեթների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ ուշադրության ու վարքի վրա». ԱՆ
13318.08.2026, 11:18
Երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ
16811.08.2026, 19:48
Ութամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը բարձրացել են Արարատ լեռ
19607.08.2026, 00:00
