Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Երևանի քաղաքապետարանը՝ փողոցը մեքենայի առջևով հատած կնոջ մահվան դեպքի մասին

291
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 16:30
Երևանի քաղաքապետարանը՝ փողոցը մեքենայի առջևով հատած կնոջ մահվան դեպքի մասին

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: Նախնական տվյալներով՝ 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտն երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է»: