Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը չի կարողացել մեկնել աշխարհի առաջնությանը
![]() Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ ֆեդերացիայում տիրող խառնաշփոթի պատճառով։ Հայաստանի առաջնության ուշ կայանալու արդյունքում ուշ է ձևավորվել նաև Հայաստանի հավաքականի՝ ստուգատեսին մեկնող կազմը։ Արդյունքում ուշացվել են վիզաները և Հայաստանի հավաքականը չի հասցրել մեկնի առաջնությանը։ Հավաքականը վիզաներն ստացել է այսօր՝ մի քանի ժամ առաջ, և ֆիզիկապես չէր հասցնի մեկնել մրցատեղի։ Հայաստանը ստուգատեսին պետք է ներկայացներ 5 մարզիկ՝ Լևոն Գասպարյանը (54 կգ), Ռոման Հայրապետովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Սերգեյ Ավանեսովը (74 կգ) և Արսեն Գրիգորյանը (87 կգ)։ Առաջնությանը կհասցնի մասնակցել միայն 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, ով առաջնությանը կմեկնի մարզիչ Զորիկ Մեքինյանի գլխավորությամբ։ Մյուս մարզիկների գրանցման և կշռման արարողությունները կայացել են երեկ և այսօր։ Նրանք չէին կարող հասցնել մասնակցել դրանց։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
