Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 25 օգոստոսի, 2019 թ.

Նոր անդրադարձ Մխիթարյանին և հայ-ադրբեջանական հակամարտությանը

183
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 11:45
Նոր անդրադարձ Մխիթարյանին և հայ-ադրբեջանական հակամարտությանը

Հեղինակավոր «Oh My Goal» համացանցային էջը տեսանյութ է հրապարակել՝ անդրադարձ կատարելով Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու խնդրին։

Էջը տեսանյութի ձևով ներկայացնում է հայ-ադրբեջանական հակամարտությունը և նշում, որ դա է պատճառը, որ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցությունը հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում։