Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

Աֆրիկյան ցեղի թագավորը Կանադայում այգեպան է աշխատում

651
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 01:35
Աֆրիկյան ցեղի թագավորը Կանադայում այգեպան է աշխատում

Արևմտաաֆրիկյան ական ցեղախմբի թագավորն արտագնա աշխատանքի է մեկնել Կանադա և աշխատում է որպես այգեպան ու լանդշաֆտային դիզայներ: Էրիկ Մանուն թագավոր է դարձել, երբ մահացել է նրա հորեղբարը: Մինչ թագադրվելը նա որդու և կնոջ հետ 3 տարի ապրել ու աշխատել է Կանադայում, ապա մեկնել Գանա՝ թագավոր օծվելու:

Իր թագավոր լինելու փաստին նա շատ լուրջ ու պատասխանատու ձևով է մոտենում: «Դա շատ մեծ պատասխանատվություն է, այն պետք է ամբողջ հոգով ընդունել: Դա մի մասն է իմ ժառանգության, իմ մշակույթի, ավանդույթների»,- ասել է նա:

Սակայն հիմա ականի առաջնորդն, ով ապրում է Ադանսի Աբոաբա № 2 գյուղում, ստիպված է եղել վերադառնալ բարեկեցիկ երկիր ու շարունակել իր նախկին աշխատանքը, որպեսզի գումար հավաքի 6000 հպատակների համար: Իր աշխատած ողջ գումարով նա մտադիր է բժշկական սարքավորումներ ու պարագաներ գնել ամեն հարմարություններից զուրկ ցեղակիցների համար:

Բացի այդ, նրա գործատուն՝ Սյուզան Ուոթսոնը, ֆոնդ է բացել, որի միջոցով հավաքված գումարով ձեռք կբերվեն գրենական պիտույքներ, հագուստ, նոութբուքեր, դեղամիջոցներ:

Ական ցեղախումբն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, զուրկ բժշկությունից, դեղամիջոցներից, նորմալ սննդից, հագուստից, ապրելու պայմաններից: