«Արարատ»-ի երկրպագուները հայտարարություն են տարածել
![]() Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում տեղի ունեցած «Արարատ» - «Լոռի» հանդիպման ընթացքում մի խումբ ակտիվիստներ պահանջել են «Արարատ»-ի սեփականատերերի հրաժարականը: «Արարատ» ակումբի երկրպագուները հայտարարություն են տարածել․ «Այսօր ՀՖՖ բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի «Արարատ» - «Լոռի» 1:0 խաղի ժամանակ տրիբունայում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցավ ոչ ֆուտբոլային միջադեպ, որի պատճառով 10-15 րոպեով դադարեցվեց հանդիպումը, որոշ կայքեր գրել են,որ խաղն ընդհատվել է «Արարատ»-ի երկրպագուների պատճառով։ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ միջադեպի հետ որևէ կապ չունենք։ Մենք ոչ մի անձնական խնդիր չունենք այդ տղաների հետ, սակայն երբեք չենք ողջունել, այլ միշտ դատապարտել ենք նման տիպի արարքները և անկախ ամեն ինչից երկրպագելու ենք մեր սիրելի լեգենդար «Արարատ»-ին։ Արարատ հուպ տուր: ՖԱ «Արարատ»-ի երկրպագուներ ՀԿ նախաձեռնող խումբ»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
