Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Կենտրոնական բանկն ու ՀՀ իշխանությունները պետք է էական ու արմատական բարեփոխումներ կատարեն այս ոլորտում». Արա Ալոյան

66
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ., 12:05
«Կենտրոնական բանկն ու ՀՀ իշխանությունները պետք է էական ու արմատական բարեփոխումներ կատարեն այս ոլորտում». Արա Ալոյան

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, այս կամ այն անհրաժեշտությունից ելնելով՝ ստիպված դիմում է բանկերի կամ տարբեր վարկային կազմակերպությունների՝ քաղաքակիրթ աշխարհի համար անհասկանալի, Հայաստանի համար՝ սովորական դարձած երկնիշ տոկոսադրույքով վարկեր վերցնելով: Ավելին, մարդիկ վարկ են վերցնում՝ իրենց իսկ վարկը փակելու համար, հայտնվելով անելանելի դրության մեջ: Ֆինանսական գործունեությո՞ւն, թե՞ ռեկետ, կենսամակարդակի բարելավո՞ւմ, թե՞ հասարակության դանդաղ կործանում, ՀՀ իշխանություններն, առհասարակ, իրենց պատկան ու իրավասու մարմիններով, մեթոդաբանությամբ պետք է էական ու արմատական բարեփոխումներ կատարեն այս ոլորտում, այլապես այն դառնալու է մեր հասարակության համար անդառնալի ու կործանարար խոցերից մեկը...»: