Ռուս կախարդներն ստանձնել են Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհման պատասխանատվությունը
![]() Ռուս կախարդների «Հզորագույն կախարդների կայսրություն» պրոֆմիության ղեկավար Ալյոնա Պոլինը հայտարարել է, թե ինքը մասնացություն է ունեցել Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհմանը: Այս ցնցող խոստովանությունը նա արել է մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք ասում ենք, որ պետք է կործանվեն այն պաշտամունքները, որոնք մահ են աղաղակում, այն պաշտամունքները, որոնք խոսում են սպանությունների մասին, այն պաշտամունքները, որոնք խոսում են մասնատումների մասին: Մենք որոշակի գործողություններ ենք արել այդ պաշտամունքները երկրի երեսից վերացնելու համար: Ու դրան հաջորդում է Փարիզի աստվածամոր տաճարի հրդեհը»,- ասել է նա՝ նկատելով, որ գոթական բոլոր քանդակները պահպանվել են, և «այրվել է այն, ինչը պետք է այրվեր»: Նա նաև հայտարարել է, թե հոգևորականների շարքերում հաճախ կարելի է հանդիպել կախարդների, սակայն եկեղեցին դա երբեք չի խոստովանում: Հիեցնենք, որ հռչակավոր տաճարն այրվեց ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլուզվեց տանիքն ու աշտարակը, կրող կոնստրուկցիաները վնասվեցին: Տաճարի վերականգնման համար կպահանջվի ավելի քան մեկ միլիարդ եվրո: Աղբյուրը` life.ru |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
