Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից
![]() Հայ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է տիտղոսներից։ Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի պաշտոնական կայքը։ Հռիփսիմեն, ով 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին գերծանր քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, ապա դոպինգ-փորձանմուշների վերստուգումից և դրանց դրական լինելուց հետո վերադարձրել է մեդալը, այժմ զրկվել է մյուս մեդալներից։ Նշենք, որ Հռիփսիմեի դոպինգ-թեստը դրական է եղել ինչպես 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին, այնպես էլ 2008-ի Պեկինի օլիմպիական խաղերին։ Այդ պատճառով նրա՝ 2008-ից ի վեր բոլոր արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Հիշեցնենք, որ Հռիփսիմեն 2008 թվականից հետո հռչակվել է Եվրոպայի չեմպիոնուհի (2016), Եվրոպայի փոխչեմպիոնուհի (2009, 2011), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009)։ Մինչև 2008 թվականը նվաճած մեդալները նա պահպանել է։ ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

