Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Քոչարյանի աջակիցների 17 հոգանոց խումբը վանկարկում է՝ «Նիկոլ հանցագործ»

928
Երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ., 12:10
Քոչարյանի աջակիցների 17 հոգանոց խումբը վանկարկում է՝ «Նիկոլ հանցագործ»

«Ինչ իրավունք ունի ինչ-որ մի քաղաքացի խոչընդոտի մյուսի մուտքը դատարան, կանգնի ոստիկանների առաջ, պատնեշ դառնա: Նման արարքները քրեորեն պատժելի են: Եթե այստեղ օրենքը չպիտի գործի, ուրեմն՝ մենք ավելի ուժեղ ենք, ավելի դուխով ենք»,- ասում էին հակաքոչարյանական ակտիվիստները՝ հիշելով երեկ դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպերը:

Ակտիվիստները նշում էին, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր մինչև այս դատավարությունն իրենց փողոցներում տեսնելիս փորձել են սադրել, որպեսզի իրենք նրանց նկատմամբ ուժ կիրառեն: «Չի՛ լինելու, քանի դեռ չկա գործողություն, մենք հակընդդեմ գործողություն չենք կատարելու: Նման կեղտոտ մեխանիզմներով մենք գիտենք որ իշխանություններն են աշխատել, հիմա մենք փորձում ենք օրենքի երկիր ստեղծել: Սա Ռոբերտ Քոչարյանի ձեռագիրն է, որը փորձում է մեր երկորւմ պառակտում մտցնել՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Հայաստանում կան խնդիրներ»,- նշեցին նրանք:

Քոչարյանի աջակիցների 17 հոգանոց խումբն էլ վանկարկում է՝ «Նիկոլ հանցագործ»: Նրանց շարքերում է նաև երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: